Մեր մասին

DSCF1773 «SPS Cigaronne» ընկերությունը հիմնադրվել է 1999թ. և տեղակայված է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:  Այն մասնավոր ընկերություն է և զբաղվում է բարձրակարգ ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով:

«SPS Cigaronne» ընկերության հիմնադրման հիմքում դրվել է որակի մինչ այդ ընդունված չափանիշները գերազանցող, ինքնատիպ դիզայնով և հիգիենիկ տեսանկյունից քմահաճ պահանջներ բավարարող սիգարետների ստեղծման սկզբունքը, ինչը հաջողությամբ և նորանոր ձեռքբերումներով իրականացվում է առ այսօր:

Ընկերությունը 2000թ․ շուկա մտցրեց իր սիգարետները՝ պատրաստված աշխարհի առաջնակարգ պլանտացիաներում աճեցված թութունից և համալրված տվյալ ժամանակաշրջանի բազմաթիվ նորամուծություններով, որոնց մեջ առանձնանում էր թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ նախադեպը չունեցող յուրահատուկ զտիչ-ծխափողը:

1

«SPS Cigaronne»-ում ստեղծված ծխափողի առանձնահատկություներն են՝

  • Բազմաթիվ անգամ առավել, քան սովորական ֆիլտրը, սառեցնում է ներքաշվող ծուխը, չի փափկում տաքանալուց և թրջվելուց՝ դարձնելով ծխելը հարմարավետ և հիգիենիկ։
  • Մեծացնում է ծխի հեռավորությունը դեմքից և նվազեցնում աչքերի մեջ նրա ներթափանցման ռիսկը։
  • Պաշտպանում է մատները դեղնելուց և անցանկալի դառնահոտից:

«Cigaronne» ապրանքատեսակի արտադրման անհրաժեշտ հոսքագծերը և լաբորատոր սարքավորումները ընկերության հատուկ պատվերով նախագծվել և պատրաստվել են հեղինակավոր ընկերությունների կողմից։ Հումքերի և արտադրական պրոցեսի անխափան կազմակերպումն ապահովող նյութերի ձեռքբերման շրջանակներում «SPS Cigaronne»-ը ստեղծման օրվանից ի վեր փոխշահավետ և քաղաքակիրթ համագործակցության մեջ է աշխարհի բազմաթիվ առևտրա-արդյունաբերական կազմակերպությունների հետ։
9

Որակյալ ու թանկարժեք նյութերի, հատուկ «Cigaronne» -ի համար պատրաստված նորագույն սարքավորումների ու նորարարական տեխնոլոգիայի համադրությամբ ստեղծված բարձրորակ սիգարետների արտադրության համար 2001թ.-ից ի վեր ընկերությանը պարբերաբար շնորհվել է ISO 9001 «Որակի կառավարման միջազգային ստանդարտների համապատասխանության» վկայական:

Բիզնեսի կազմակերպման, կառավարման և արտադրանքի իրացման արդիական մեթոդների ներդրման շնորհիվ «SPS Cigaronne»-ը հասցրեց խոշորամասշտաբ ծրագրերի իրականացմանը անհրաժեշտ ժամկետների կրճատմամբ, 7-8 տարվա ընթացքում ներկայանալի դառնալ աշխարհի մոտ 30 երկրների շուկաներում` փաթեթավորման, որակի և գնի հարմարավետ համադրությամբ իր 20-22 անուն ապրանքատեսակներով:12

Ընկերության բարձրորակ, հիգիենիկ ու հարմարավետ ապրանքատեսակներն արժանացել են բազմաթիվ քաղաքական, տնտեսական և մշակութային ճանաչված գործիչների բարձր գնահատականին: «Cigaronne»-ը բազմաթիվ ձեռքբերումներ է արձանագրել միջազգային տարբեր ցուցահանդեսներում:

Շարունակելով իր իսկ կողմից ներդրված հեղափոխական մեթոդների կիրառման բարի ավանդույթները, «SPS Cigaronne» ընկերությունը մտահղացել,մշակել և 2014թ․ սպառողների դատին է հանձնել բազմաթիվ հեղափոխական նորամուծություններով հագեցած, ինովացին տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրված իր նոր սերնդի սիգարետները, որոնք ինչպես 2000թ․ ստեղծված զտիչ-ծխափողը, բոլորովին նոր էջ են բացում ծխախոտարդյունաբերության համաշխարհային ինդուստրիայի տարեգրության մեջ: