«Cigaronne»-ը կատարելություն է,
քանզի գերագույն չափօրինակը դեռևս հայտնի չէ
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ «Cigaronne»
Աշխարհում առաջին անգամ կոնդիցիոնման ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվում է թութունի բազմափուլ մաքրազտում: Արդյունքում հումքից հեռացվում են թունավոր նյութերը՝ քլոր, ազոտ պարունակող պեստիցիդները, հետերոպոլիմիացությունների բարդ մոլեկուլները:
Մաքրազտման շնորհիվ վերանում են ծխելուց հետո բերանում առաջացող տհաճ դառնահամը և դառնահոտը:
Վերոնշյալ տեխնոլոգիաների կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ վերամշակման բոլոր նորամուծություններով հանդերձ, պատրաստի ծխախոտափունջը վերջնարդյունքում պահպանում է ծխախոտին բնորոշ համը և հոտը:
Մինչ այժմ աշխարհին հայտնի բոլոր ծխախոտային ֆիլտրերով ծուխը զտվում է թունավոր նյութերի մասնակի վնասազերծմամբ, իսկ խեժի և նիկոտինի պարունակության նվազեցումը կատարվում է ֆիլտրի եզրաթղթի վրա արվող բազմաշարք անցքերի օգնությամբ` ավելացնելով ծխին խառնվող օդի չափաբաժինը: Նման նվազեցումը խիստ ռիսկային է և դյուրափոփոխ, քանզի շրթունքներով կամ մատներով պատահաբար անցքերը փակելու դեպքում ներքաշվող ծխի մեջ կտրուկ ավելանում է խեժի և նիկոտինի պարունակությունը, ինչը բացառվում է ԵՌԱՇԵՐՏ ՊԵՌԼԻՏ ՖԻԼՏՐԻ պարագայում:
Կոմբինացված ֆիլտր-ծխափողն ի տարբերություն սովորական ֆիլտրերի ունի զգալի կոշտություն, իսկ ֆիլտրի յուրահատուկ երկարությունը թույլ է տալիս զերծ պահել աչքերը ծխախոտի ծխից, ինչպես նաև՝ պաշտպանել մատները ծխախոտային դեղնությունից, ինչը պակաս կարևոր չէ հիգիենայի տեսանկյունից:
Դիզայնի ուշագրավ մաս է հանդիսանում դիցաբանական արծվառյուծի պատկերը,ինչը դոմինանտության փայլ է հաղորդում տուփերի արտաքին տեսքին: Արծվառյուծի պատկեր է կրում նաև դրոշմատպման մեթոդով արտադրված գլանակի թուղթը, ինչը ոչ միայն գրավիչ է դիզայնի տեսանկյունից, այլև բացառում է արտադրանքի կեղծման հնարավորությունը:
Նոր «Cigaronne»-ների ֆիլտրը եզրավորված է նուրբ հիգիենիկ ֆոլգայի նեղ շերտով: Այն թույլ չի տալիս, որ ֆիլտրը փափկի խոնավությունից, ինչը բնորոշ է այլ սիգարետներին, և բացառում է շրթունքների ամուր կպչելը ֆիլտրին` ծխելիս առաջացնելով հավելյալ հարմարավետության զգացում:
Հայտնի պլանտացիաների թարմ բերքի բարձրորակ թութուն` մաքրազտված և
միկրոֆիլտրացված միջազգային արտոնագրային իրավունքով պաշտպանված ինովացիոն
տեխնոլոգիաների կիրառմամբ, և աներևակայելի նվաճում`
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ «Cigaronne»:
ՏԵՍԱԿԱՆԻ
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.2014
ԼՐԱԲԵՐ Հ2 հեռուստաընկերություն