- Ընկերություն՝ Cigaronne
- Վայր՝ Երևան, Հայաստան
- Ընդգրկում՝ Գլոբալ
- Կատեգորիաներ՝ Ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ
- Բաժին՝ Մարքեթինգ
- Ենթակա է՝ Մարքեթինգի բաժնի ղեկավարին
Պաշտոնի նկարագրություն
Բրենդի և հաղորդակցությունների մենեջերը առանցքային դեր ունի գլոբալ և տարածաշրջանային մարքեթինգային ռազմավարությունների միջև կապն ապահովելու գործում։ Պաշտոնը պատասխանատու է Cigaronne-ի բրենդի ռազմավարության և հաղորդակցությունների էկոհամակարգի մշակման և ղեկավարման համար՝ ապահովելով բրենդի ուժեղ և հետևողական դիրքավորում բոլոր շուկաներում։ Այս պաշտոնը խթանում է բրենդի ճանաչելիությունն ու հավատարմությունը ինտեգրված ATL, ժամանցային, CRM, թվային և բովանդակային նախաձեռնությունների միջոցով՝ բիզնես նպատակները վերածելով գրավիչ բրենդային պատմությունների և սպառողին ուղղված արշավների։
Պաշտոնը հանդիսանում է կարևոր օղակ բրենդի գլոբալ տեսլականի և տեղական շուկաներում դրա իրականացման միջև՝ ապահովելով ուղերձների, վիզուալ ինքնության և հաղորդակցության տոնի հետևողականությունը բոլոր շփման կետերում։
Հիմնական պարտականություններ
Բրենդի ռազմավարություն և դիրքավորում
- Մշակել և կատարելագործել բրենդի դիրքավորումը, ներառյալ USP-ն, բրենդի ճարտարապետությունը և պորտֆելի հստակեցումը բրենդի / ընտանիքի / SKU մակարդակում։
- Սահմանել և պահպանել հաղորդակցության տոնը, վիզուալ ինքնությունը և բրենդային ուղեցույցները բոլոր շուկաներում։
- Ղեկավարել բիզնես առաջնահերթություններին և շուկաների առանձնահատկություններին համապատասխան հիմնական ուղերձների մշակումը։
- Ապահովել բրենդի ռազմավարության հետևողականությունը սպառողի հետ շփման բոլոր կետերում և աշխարհագրություններում։
Հաղորդակցության ռազմավարություն և արշավներ
- Ղեկավարել բրենդային արշավների ստեղծումն ու իրականացումը՝ ճանաչելիությունն ու հավատարմությունը բարձրացնելու նպատակով։
- Մշակել և իրականացնել ինտեգրված հաղորդակցության ռազմավարություններ, ներառյալ, բայց չսահմանափակվելով HRC, CRM, թվային և բովանդակային նախաձեռնություններով։
- Վերահսկել բովանդակային ռազմավարությունը բոլոր ալիքներում, ներառյալ, բայց չսահմանափակվելով SMM-ով, CRM-ով, կայքով և սեփական հարթակներով։
- Բացահայտել, կառավարել և զարգացնել տեղում առկա ռեսուրսները գլոբալ / տարածաշրջանային / տեղական մակարդակում մշակման և իրականացման համար։
- Համագործակցել թրեյդ մարքեթինգի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ արշավների անխափան BTL իրականացումն ապահովելու համար։
Թվային և բովանդակային կառավարում
- Վերահսկել թվային ռազմավարությունը, ներառյալ բովանդակության մշակումը և խմբագրական պլանավորումը։
- Համագործակցել PR և SMM գործընկերների հետ՝ սպառողին ուղղված ամբողջ բովանդակության և պատմությունների հետևողականությունն ու որակն ապահովելու համար։
Շուկաների համաձայնեցում և կառավարում
- Հարմարեցնել բրենդի գլոբալ ռազմավարությունը տեղական շուկաների առանձնահատկություններին՝ պահպանելով հետևողականությունը։
- Սահմանել երկրների առաջնահերթությունները և հաղորդակցության հիմնական ուղղությունները։
- Ապահովել հաղորդակցության համապատասխանությունը տեղական օրենսդրությանը և կարգավորող դաշտին։
- Ներդնել վերահսկման մեխանիզմներ՝ բրենդի հետևողականությունն ու արշավների արդյունավետությունը մոնիտորինգի ենթարկելու համար։
Արդյունքների հետևում և վերլուծություն
- Սահմանել և հետևել բրենդի KPI-ներին (ճանաչելիություն, դիտարկում, ներգրավվածություն, բրենդի արժեքի ցուցանիշներ)։
- Վերլուծել արշավների արդյունավետությունը և ներկայացնել գործնական եզրակացություններ։
- Հետևել շուկայի միտումներին, սպառողների վարքագծին և մրցակիցների հաղորդակցության ռազմավարություններին։
- Վերլուծության արդյունքները վերածել ռազմավարական առաջարկությունների և օպտիմալացումների։
Բյուջեի և գործակալությունների կառավարում
- Կառավարել բրենդի և հաղորդակցության բյուջեները՝ ապահովելով արդյունավետ բաշխում և ROI։
- Ղեկավարել հարաբերությունները կրեատիվ, մեդիա, թվային և PR գործակալությունների հետ։
- Վերահսկել հաղորդակցային նյութերի արտադրությունը և ապահովել դրանց որակն ու հետևողականությունը։
Որակավորում և պահանջներ
- Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
- Մարքեթինգի կամ բրենդ մարքեթինգի ոլորտում առնվազն 5 տարվա փորձ (FMCG ոլորտի փորձը պարտադիր է, նախընտրելի է ծխախոտի ոլորտում)։
- Մարքեթինգային գործիքների մշակման կամ վերափոխման հաջողված փորձ։
- Ռազմավարական մտածողության, վերլուծական և նախագծերի կառավարման ուժեղ հմտություններ։
- Մի քանի շուկաներում և միջֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքի փորձը կդիտվի առավելություն։
- Երրորդ կողմ գործընկերների բացահայտման և զարգացման փորձ։
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ։
- Անձնակազմի ուղղակի և անուղղակի կառավարման հմտություններ։
- MS Office-ի (Excel, PowerPoint) վստահ իմացություն։
- Անգլերենի ազատ տիրապետում։ Ռուսերենի ազատ տիրապետումը կդիտվի առավելություն։
Հիմնական կոմպետենցիաներ
- Ռազմավարական մտածելակերպ։
- Բրենդային մտածողություն և ստեղծարարություն։
- Հաղորդակցման և պատմություններ ներկայացնելու ուժեղ հմտություններ։
- Սպառողակենտրոն մոտեցում։
- Միջֆունկցիոնալ համագործակցություն։
- Վերլուծական մտածողություն։
- Նախագծերի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։
- Արդյունքին ուղղված մոտեցում։
- Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու ունակություն։