Cigaronne logo

Ուղարկել հայտ

Լոգիստիկայի օգնական

Լրիվ դրույք - Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ՝ September 13, 2026

Cigaronne-ը պրեմիում բրենդ է՝ միջազգային ուժեղ ներկայությամբ, որը մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում կարևորում է բարձր որակը, նորարարությունն ու ճշգրտությունը։ Միջազգային գործունեությունն ընդլայնելուն զուգահեռ՝ մենք փնտրում ենք մոտիվացված և մանրուքների նկատմամբ ուշադիր Լոգիստիկ օգնականի, ով կաջակցի մեր միջազգային լոգիստիկ գործառնություններին։

Լոգիստիկ օգնականը կարևոր դեր կունենաք կազմակերպության միջազգային լոգիստիկայի և արտահանման գործընթացներում։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Միջազգային բեռնափոխադրումներ՝ աջակցել միջազգային ներմուծման և արտահանման բեռնափոխադրումների համակարգմանը և ապահովել լոգիստիկ գործընթացների սահուն իրականացումը։
  • Լոգիստիկայի համակարգում՝ հաղորդակցվել բեռնափոխադրողների, փոխադրող ընկերությունների, մաքսային բրոքերների, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների, մատակարարների և միջազգային գործընկերների հետ։
  • Բեռնափոխադրումների հետևում՝ հետևել բեռնափոխադրումների ընթացքին և ժամանակին տրամադրել տեղեկատվություն առաքման կարգավիճակի վերաբերյալ։
  • Փաստաթղթավորում՝ պատրաստել և վարել բեռնափոխադրման, մաքսային և այլ լոգիստիկ փաստաթղթեր։
  • Հաշիվ-ապրանքագրերի պատրաստում՝ պատրաստել հաշիվ-ապրանքագրեր և վարել դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառությունը։
  • Ներքին համակարգում՝ համագործակցել ներքին ստորաբաժանումների հետ՝ բեռնափոխադրումների սահուն և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։
  • Լոգիստիկ գրանցումներ՝ վարել բեռնափոխադրումների, լոգիստիկ գործառնությունների և դրանց հետ կապված տեղեկատվության ճշգրիտ գրանցումներ։
  • 1C ծրագրով աշխատանք՝ աշխատել 1C ծրագրով՝ փաստաթղթերի և գործառնական գործընթացների վարման նպատակով։
  • Խնդիրների կարգավորում՝ աջակցել բեռնափոխադրումների ուշացումների և լոգիստիկ այլ խնդիրների կարգավորմանը։
  • Վարչական աջակցություն՝ իրականացնել միջազգային և արտահանման լոգիստիկային վերաբերող այլ վարչական և գործառնական աշխատանքներ։

Պահանջվող որակավորումներ՝

Աշխատանքային փորձ՝ Լոգիստիկայի, ներմուծման/արտահանման կամ հարակից ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։

Կրթություն՝ Բարձրագույն կրթություն լոգիստիկայի, միջազգային առևտրի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։

Լեզուներ՝ Հայերենի, ռուսերենի և անգլերեն։

Հմտություններ՝ Ներմուծման/արտահանման գործընթացների և մաքսային փաստաթղթավորման իմացություն։

Հաշիվ-ապրանքագրերի պատրաստման և լոգիստիկ փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ։

1C ծրագրի իմացություն։

Հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ։

Մանրուքների նկատմամբ ուշադրություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։

Բարձր պատասխանատվություն և ճշգրտություն։

Միջազգային լոգիստիկայի ոլորտում սովորելու և զարգանալու պատրաստակամություն։

Ամբողջական անուն

Էլ. փոստի հասցե

Հեռախոսահամար

Ուղեկցող նամակ

Cigaronne
Tattoo
Center